2016-11-25 09:41:00

Երիտասարդութեան օրերը կը շարունակուեն ամէն տարի, նաեւ` Հայաստանում:


Սուրբ Աթոռի «Աշխարհականների, ընտանիքի և կեանքի» վարչութիւնը  յայտարարել է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետն արդեն ընտրել է յաջորդ Երիտասարդութեան համաշխարհային օրերի (ԵՀՕ) թեմաները, այդ թվում նաև`Պանամա ԵՀՕ-2019-ինը:

Երեք տարին մէկ աշխարհի մէկ երկրում համաշխարհային մակարդակով անցկացուող ընդհանրական ուխտագնացութիւն-հանդիպումներից բացի ԵՀՕ օրեր են կազմակերպուում նաև ամեն տարի տեղական մակարդակով՝ բոլոր կաթողիկէ համայնքներ ունեցող երկրներում: Այդ ԵՀՕ հանդիպումների համար թեմաները և դրանց նախապատրատութեան համար հոգևոր կրթութեան թեմաները որոշում է Սուրբ Աթոռը: Թեմաներն են՝

2017թ. 32-րդ ԵՀՕ. «Ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, և Նրա անունը սուրբ է» (Ղկ. 1:49),  2018թ.,

2018թ. 33-րդ ԵՀՕ. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար» (Ղկ. 1:30),  2019թ.,

2019թ. 34-րդ ԵՀՕ. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի հա֊մաձայն լինի ինձ» (Ղկ. 1:38):

Թեմաները դասաուրուիած են եռամեայ ԵՀՕ ճամբորդութեան գրաֆիտով, որը կ՝եզրափակուի  2019թ. Պանամայում Հայաստանում ևս կազմակերպուելու են երիտասարդական հանդիպումներ, որոնց ընթացքում կլինի հոգևոր կրթութիւն Սուրբ Աթոռի կողմից առաջարկուած վերոնշեալ թեմաներով, կը ձեռնարկուեն նաև երիտասարդների ստեղծարարական հմտութիւնները զարգացնող, միասնականութիւնը խթանող այլ միջոցառումներ: 2016թ. դեկտեմբերի 17-ին նախատեսում է հանդիպում կազմակերպել Գյումրիում՝ ամփոփելու համար 2016թ. երիտասարդական միջոցառումները և ուղենշելու 2017թ.-ի ձեռնարկները: Տեղական Երիտասարդութեան օրը նախատեսուում է կազմակերպել 2017թ. Յուլիսին՝ «Աղաջանեան կենտրոնում»: Երիտասարդական միջոցառումների համակարգողն է Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը, ով նաև նախագահեց 350 հայ երիտասարդների՝ դէպի Լեհաստան ուխտագնացութեան կազմակերպչական աշխատանքները՝ 2016թ. յուլիսին:








All the contents on this site are copyrighted ©.